-
29.04.2018|
17:34
Ապրիլի 28-ին Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ իտալացի աշխարհահռչակ ջութակահար Սալվատորե Ակարդոն։ Համերգային ծրագրում ընդգրկված էին Բիզեի, Մենդելսոնի և փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Շորի ստեղծագործություններից։
-
28.04.2018|
16:14
Հայաստանի կոմպոզիտորների միության պաշտոնական կայքում միության նախագահ Արամ Սաթյանը երկրում տիրող ներքաղաքական վիճակի մասին իր մտահոգությունն է արտահայտել, նշելով, որ պետք է թույլ չտանք, որ մեր մեջ արմատանան ատելությունն ու անհանդուրժողականությունը միմյանց նկատմամբ. «Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի խուսափենք բախումներից ու ընդհարումներից: ՈՒստի կոչ եմ անում բոլորին ցուցաբերել զսպվածություն, խելամիտ որոշման կամք՝ ի փառս մեր երկրի ապագայի»:
-
28.04.2018|
13:05
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը երկրում կատարվող իրադարձությունների մասին խոսելով՝ նշել է, որ որևէ ստեղծագործող և որևէ ստեղծագործական միություն չի կարող ընթացիկ խնդիրներից հեռու մնալ:
-
27.04.2018|
16:44
Ապրիլի 26-ին Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի ծրագիրը շարունակել է ավստրալիացի հանրահայտ ջութակահար Ռեյ Չենը։ Նա հանդես եկավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ ներկայացնելով Ալեքսեյ Շորի «Ծովային բնապատկերներ» ստեղծագործությունը՝ գրված ջութակի և նվագախմբի համար։
-
27.04.2018|
02:46
«Վերջին օրերին մեր երկրում տիրող իրավիճակը խիստ անհանգստացնում է: Բազմաթիվ չլուծված խնդիրները և որոշակի անարդարության դրսևորումները ցույցերի հանգեցրին: ՈՒրախալի է, անշուշտ, այն փաստը, որ մեր երիտասարդությանը հուզում է երկրի ճակատագիրը, չնայած արտահայտվում է հաճախ ավելի հուզական ձևերով»:
-
27.04.2018|
02:22
«Իրատեսը» շարունակում է զրույցը ազգագրական պարերի մասնագետ, «Կարին» ազգագրական համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ հետ:
-
27.04.2018|
02:09
Երևանում անցկացվել է Արևելյան Եվրոպայի երկրների կրոնական նշանակության Համաշխարհային ժառանգության հուշարձաններին նվիրված տարածաշրջանային թեմատիկ խորհրդակցություն:
-
27.04.2018|
02:04
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանից (ԳԱԹ) Կոմիտասի թանգարան-ինստիտուտ տարված Կոմիտասի ձեռագրերի բնագրերը կվերադարձվեն:
-
27.04.2018|
02:02
Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Ազգային կամերային նվագախմբի հերթական համերգը` գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Մաեստրոն շարունակում է իր` «Ճանապարհ տաղանդներին» նախագծի շրջանակում սատարել երիտասարդ երաժիշտներին։
-
26.04.2018|
14:23
Երեկ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը։ Երեկոյի ամբողջ ընթացքում մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչում էր Պյոտր Չայկովսկու երաժշտությունը։